Երկուշաբթի, 13 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նուբարաշենի աղբավայրում կրկնվող հրդեհները մշտական բնապահպանական ճգնաժամի են վերածվել». Քրիստինա Վարդանյան

«Նուբարաշենի աղբավայրում կրկնվող հրդեհները մշտական բնապահպանական ճգնաժամի են վերածվել». Քրիստինա Վարդանյան
131
Երեկ, 22:06

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի Նուբարաշենի աղբավայրում կրկնվող հրդեհները մշտական բնապահպանական ճգնաժամի են վերածվել։
Սա այլևս առանձին միջադեպ չէ, այլ քաղաքային կառավարման համակարգային ձախողում։
Այրման հետևանքով արտազատվում են հարյուրավոր վտանգավոր նյութեր՝ դիոքսիններ, ֆուրաններ, ծանր մետաղներ, ածխաջրածիններ և այլն, որոնք առաջացնում են շնչառական, նյարդային և քաղցկեղածին ազդեցություններ։
Հիմնական խնդիրներ
-Մոնիթորինգի անբավարարություն
-Երևանում իրականացվող օդի որակի վերահսկումը սահմանափակվում է միայն PM₂․₅ ցուցանիշով, ինչը խիստ անբավարար է, նաև պարզ չէ, գործիքների ստուգաչափումն ինչ որակ ունի և ո՞ր ռեֆերենս լաբորատորիան է այն իրականացնում։
-Սա չի արտացոլում քիմիական բաղադրությունը և չի բացահայտում դիոքսինների, ֆուրանների, VOC և ծանր մետաղների մակարդակը։
-Նման մոտեցումը գիտական և հիգիենիկ առումով անընդունելի է։
Ո՞վ է կրում պատասխանատվություն
-Ըստ ՀՀ «Թափոնների կառավարման մասին» օրենքի՝ աղբավայրերի անվտանգ շահագործման պատասխանատվությունը կրում է Երևանի քաղաքապետարանը։
-Պարբերական հրդեհները՝ վերջինը օգոստոս ամսին, վկայում են կանխարգելման բացակայության, կառավարման բացերի՝ սխալ շերտավորման և հսկողության ռեժիմի խիստ պակասի և այլն։
Հանրային առողջության համար վտանգներ
-Սպառնալիքի տակ են երեխաները, հղիները, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։
-Քաղաքային իշխանությունները պարտավոր են իրականացնել ոչ միայն տեխնիկական, այլև սանիտարահիգիենիկ միջոցառումներ՝ փողոցների լվացում, բնակչության գրագետ իրազեկում, բացօթյա միջոցառումների բացառում և այլն։
-Նոր եվրոստանդարտներին համահունչ պոլիգոնի կամ աղբի վերամշակման գործաէանի ստեղծում։ Նուբարաշենի աղետը պետք է փակվի և ռեկուլտիվացիայի ենթարկվի՝ միջազգային դոնոր կազմակերպությունների և որակյալ, փորձաշատ մասնագետների ներգրավվմամբ։
Ի՞նչ անել
-Արգելել բացօթյա զանգվածային միջոցառումները հրդեհի և թոնավոր մեգի օրերին։
-Տեղակայել շարժական քիմիական լաբորատորիաներ՝ օդում պարունակվող թույների օպերատիվ չափման համար։
Մոնիթորինգի բարեփոխում
-Ստեղծել ամբողջական օդի մոնիթորինգի ցանց՝ ընդգրկելով CO, NO₂, SO₂, VOC, HCl, դիոքսիններ, բենզապիրեն, ծանր մետաղներ։
-Կատարել տվյալների մշտական հանրային հրապարակում։
Աղբավայրի կառավարում
-Վերականգնել Նուբարաշենի աղբանոցի ռեկուլտիվացիայի ծրագիրը։
-Կիրառել ամենօրյա շերտավորում (գետնային ծածկ)՝ այրումներից խուսափելու համար։
Հանրային առողջապահություն
-Ստեղծել բնակչության առողջության համար ռիսկերը նվազեցնող քայլերի մասին հակիրճ ալգորիթմ և հրդեհի, կամ թունավոր մեգի դեպքում SMS հաղորդագրություններով տեղեկացնել բնակչությանը։
Կառուցվածքային վերահսկողություն
-Ստեղծել անկախ փորձագիտական խումբ՝ համալսարանների և հասարակական կառույցների մասնակցությամբ»։