Չինաստանը Տիբեթում մեգաամբարտակ է կառուցում. Foreign Policy

Չինաստանը Տիբեթում՝ Յարլունգ Ցանգբո գետի կիրճում, կառուցում է Մեդոգ հիդրոէլեկտրակայանի մեգաամբարտակը, և նախագիծը կարող է «բացասական հետևանքներ» ունենալ, հաղորդում է Foreign Policy (FP)-ն։
«Իմ հիմնական մտահոգությունը նախագծի ազդեցությունն է էկոլոգիայի և շրջակա միջավայրի վրա։ Բոլոր կոնկրետ նախագծերը գաղտնի են։ Մենք չենք կարող գնահատել նախագծի ճշգրիտ ազդեցությունը՝ որ բնակավայրերը կարող են ջրհեղեղի ենթարկվել կամ մասնատվել, գետի հոսքի արագության փոփոխությունները, ջրի ջերմաստիճանը, [ոչ էլ] գիտենք, թե ինչպես մեղմել այդ ազդեցությունները», - ասել է էկոլոգ Վենը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։
Տարածքը եզակի է. այստեղ է ձևավորվել աշխարհի ամենահյուսիսային արևադարձային անտառը։
Հրապարակումը նշում է, որ մտահոգություններ կան ամբարտակի սահմանային դիրքի և այն փաստի պատճառով, որ գետը, որի վրա այն կառուցվում է, անդրսահմանային է. այն նաև հոսում է Հնդկաստանով և Բանգլադեշով, որտեղ այն կոչվում է Բրահմապուտրա։
Չինաստանի իշխանությունները հուլիսին հայտարարեցին ամբարտակի շինարարության մեկնարկի մասին։ Նախագծի ընդհանուր ներդրումը կկազմի մոտավորապես 1,2 տրիլիոն յուան (167 միլիարդ դոլար)։ Նախատեսվում է, որ Մեդոգը տարեկան կարտադրի մինչև 300 միլիարդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը երեք անգամ գերազանցում է աշխարհի ամենամեծ՝ Յանցզի գետի վրա գտնվող «Երեք կիրճերի» ամբարտակի հզորությունը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
90516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183609.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76709.11.2026, 15:18