«Կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ»․ Հակոբ Բադալյան
![]() 355 Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ., 00:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական է պատասխանել լրագրողների հարցին, թե մտադի՞ր է արդյոք ռազմական հարված հասցնել Վենեսուելային: Միջազգային մամուլում վերջին օրերին այդ առնչությամբ լինում են տարբեր հրապարակումներ, ընդհուպ այն, որ Թրամփը ծրագրել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյին հեռացնել իշխանությունից ուժային գործողության միջոցով: Վենեսուելային հարվածելու մտադրության մասին հարցին Թրամփը, սակայն, լրագրողներին պատասխանել է՝ «Ոչ»: Սա երաշխի՞ք, որ իքս պահի այն չի դառնա «Այո»: Կարծում եմ՝ ոչ, երաշխիք չէ: Երաշխիք չէ ոչ այն պատճառով, որ Թրամփը կարող է փոշմանել: Նրան պարզապես կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ: Պարտադրողներն, իհարկե, նրա քաղաքական հակառակորդներն են, կամ այսպես ասած՝ եվրաատլանտյան ուլտրագլոբալիստական թևը: Գամելով Թրամփին վենեսուելական ուղղությամբ, նրանք այլ՝ ավելի կրևոր ուղղություններով կարող են ավելի սահմանափակել նրա հնարավորությունները, միևնույն ժամանակ նաև կոտրել «խաղաղարարի» իմիջը, որ Թրամփը փորձում է «քարից հաց քամելու» տրամաբանությամբ քամել իր համար: Կրկնեմ, հարցն այստեղ այն չէ, որ ուլտրագլոբալիստները չար են, իսկ Թրամփը՝ բարի, և չի ուզում պատերազմ: Այստեղ քաղաքական պարադիգմի հարց է: Թրամփի նպատակների ծիրում առավել պահանջված միջավայր է կառավարելի, կայուն միջավայրը: Նրա եվրաատլանտյան հակառակորդների համար պատկերը և պարադիգմը հակառակն է, նրանց համար էական է Թրամփին ներքաշել հնարավորինս շատ ռազմական «կաթսաների» մեջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
