«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչը մասնակցուհուն հիմար է անվանել և դուրս վռնդել

MS News-ի փոխանցմամբ՝ Թաիլանդում անցկացվող «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչը հրապարակայնորեն նվաստացրել է մեքսիկացի մասնակցուհուն և ստիպել նրան լքել միջոցառումը։
Վեճը ծագել է հովանավորային լուսանկարահանման պատճառով։ Ֆատիմա Բոշը բաց է թողել լուսանկարահանումը՝ չնայած նա պետք է մասնակցեր մյուս մասնակիցների հետ միասին։ Կազմակերպիչ Նավատ Իցարագրիսիլը ստիպել է նրան բարձրանալ բեմ և բացատրել իր բացակայության պատճառը:
Ֆատիմա Բոշը հայտարարել է, որ չէր կարող մասնակցել իր ազգային կազմակերպության ներքին կանոնակարգի պատճառով, որը սահմանում է, որ նման միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է հաստատում։ Ի պատասխան՝ Իցարագրիսիլը նրան անվանել է «հիմար», պահանջել է, որ լռի և լքել դահլիճը։ Նա նաև կանչել է անվտանգության աշխատակիցներին։
Իտարագրիսիլը նաև սկսել է սպառնալ մյուս մասնակիցներին։ Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակցել բոլոր փուլերին և միջոցառումներին, կարող են լքել միջոցառումը։ Մեքսիկացի գեղեցկուհու հետևից մի քանի այլ աղջիկներ ևս հեռացել են ի նշան բողոքի։ Այս ամենը տեղի է ունեցել սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակման ժամանակ։
Միջադեպից հետո «Միսս Տիեզերք» մրցույթի գլխավոր գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով և դատապարտելով կազմակերպչի վարքագիծը։ Նավատ Իցարագրիսիլը ներողություն է խնդրել Ֆաթիմա Բոշից։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
241328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
95624.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
97723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114220.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
115719.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
270419.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
109619.10.2026, 11:48