«Երեկ Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին՝ արմատները կտրած, բետոնապատած, բնաբաժակը խիստ նեղացված և «աչք շոյող» ստվարաթղթով փաթաթված։ Ծառը սնուցող արմատները 30-40 սմ խորության վրա են, պատռելով դրանք՝ դատապարտում եք բույսը։
Չգիտեմ՝ ով է մեղավոր, այս քաղշին նորմից դուրս գործն անողը, թե կոպտագույն խախտումներով արվածն ընդունողը։ Լավ, դուք աչք չունե՞ք, դպրոց չե՞ք գնացել, էս ի՞նչ եք անում։ Արմատը կտրած ծառը մի օր չորանում, կամ շուռ է գալիս, բայց դա արդեն ուրիշ իշխանության օրոք կլինի և այս ամենն անողը ոչ մի կապ չի ունենա, մեղավոր կլինեն հասուն ծառերը, որ փոխարինել էր պետք։ Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում։
Գրածս բացարձակ ընդդիմադիր իշխանական դաշտում չէ, սա ոլորտիս ողբերգական վիճակի հերթական ապացույցն է»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134907.10.2026, 01:06