«Կարող եք պատկերացնել, թե 100 միլիոնավոր տոննա ապարների քանդման հետևանքներն ինչ կլինեն»․ Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսար լեռան լանջերին է խմելու ջրերի այս աղտոտումը տեղի ունեցել, և ինչքան էլ ոմանք փորձեն ներկայացնել, թե սա Ամուլսարում չէ, քանի որ երևակայական հանքին տրամադրած տարածքից դուրս է՝ դա ընդամենը բառախաղ է։
Այո, ըստ տեսչականի տրամադրած տեղեկության՝ սա հանքի շինարարական աշխատանքների հետ կապ չունի։ Բայց եթե ընդամենը էլեկտրահաղորդման ստորգետնյա գծեր անցկացնելիս հնարավոր է ջրերի նման աղտոտում՝ կարող եք ձեր երևակայությանը մի քիչ զոռ տալ և պատկերացնել՝ 100 միլիոնավոր տոննա ապարների քանդման, պայթեցման, տեղափոխման և վերամշակման իրական հետևանքներն ինչ կլինեն։ 1000 անգամ տարբեր փորձագետներ և գիտնականներ ասել են դա։ Աշխարհի հարյուրավոր նմանատիպ հանքերի փորձով դա ապացուցվել է և ոչ մի նոր ապացույց կամ հիմնավորում պետք չէ։
Իսկ Ջերմուկի, Կեչուտի, Գնդեվազի կողքը նման հանքի շահագործման հեռանկարով հրճվողներին մաղթում եմ, որ իրենց կյանքի մնացած մասն ապրեն նմանատիպ շահագործվող հանքի կողքը և հրճվեն այդ ժամանակ։
Ամուլսարը սար է»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134907.10.2026, 01:06