«Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում կընդգրկի նրանց, ում կորոշի Աննա Հակոբյանը»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 401 Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ., 19:36 «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում կընդգրկի նրանց, ում կորոշի Աննա Հակոբյանը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ակտիվ նախընտրական գործընթացների մեջ է։ «Աննա Հակոբյանի՝ «կրթվելու ծրագիրը»՝ հանրապետությունով մեկ, նոր թիմ կազմելու ծրագիր է։ Ում ինքը ֆիքսել է այդ գործընթացում, այ նրանք էլ կընդգրկվեն ցուցակում։ Ակնհայտ է, որ ներկայիս պատգամավորական կազմի մի մասը այդ ցուցակում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, այսպես ասած, անցնում է Աննա Հակոբյանի ձեռքերի միջով»,- ընդգծեց Կիվիրյանը։ Անդրադառնաով հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրվելու թեկնածուները, Կիվիրյանը նշեց. «Թիվ մեկ պայմանը «ուսապարկ» լինելն է, իրենք դա չեն էլ թաքցնում․․․ Հիմա բոլորը իրենց մեջ են գցում, անգամ գնում են Նիկոլ Փաշինյանի հետ «կոոպերատիվ» պատարագներին․․․ Դա թիվ մեկ փորձությունն է․ եթե «վոժդը» ինչ խելապակասություն անում է, հետևից գնում են, ուրեմն նրանք են հավատարիմը»։ |

«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
4223:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
11522:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
11522:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5922:00
«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ
17021:24
«Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
18121:12
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում․ չի համապատասխանում ցենզերին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
16920:54
Հրապարակվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը (տեսանյութ)
21420:42
