«Այրվող տերևների ծուխը բնակավայրերը ծխահարում է քաղցկեղածին նյութերով». Կարեն Անտաշյան

Մեր ժողովուրդը կեղծ գիտելիքի ու անհեթեթ սովորույթի պատճառով տառապում է, էկոլոգիական ու առողջապահական աղետ ստեղծում ինքն իր համար: Այս ծուխն այրվող տերևների ծուխն է՝ հարյուրավոր խարույկներ, որ ողջ նոյեմբերին ծխում են՝ լիքը բնակավայրեր կայուն ծխահարելով քաղցկեղածին նյութերով, իսկ այգիների բարիքը՝ կենսազանգվածը կոմպոստացնելու փոխարեն՝ այրել, ոչնչացնելով: Ո՞վ պետք է զբաղվի էս մասսայական սխալ վարքը շտկելով:
Խնդրում եմ տարածել։
Այգու տերևները բարիք են
1. Տերևը դառնում է բնական մուլչա ու պաշտպանում է հողը։ Պետք չէ առհասարակ հավաքել ձմռանից առաջ: Գարնանը մնացորդները կարելի է հավաքել ու կոմպոստացնել, կամ առհասարակ թողնել այդպես:
2. Տերևները պարարտացնում են հողը՝ դառնալով հումուս, սննդանյութեր։
3. Պահպանում են հողի խոնավությունը, նվազեցնում ջրելու կարիքը։
4. Պաշտպանում են արմատները սառնամանիքից։
5. Ստեղծում է միջավայր օգտակար միջատների ու միկրոօրգանիզմների համար։ Իբր հիվանդությունները ոչնչացնելով՝ լիքը օգտակար միջատներ ու միկրոօրգանիզմներ եք ոչնչացնում:
6. Անվտանգ է, առողջարար, շրջակա միջավայրին վնաս չի տալիս։
Այրելը վատ է, որովհետև
1. Արտազատվում են թունավոր գազեր ու ծխի մասնիկներ։
2. Կորցնում ես տերևների մեջ եղած օգտակար օրգանական նյութերը։
3. Վնասում է հողի միկրոկենսաբանական կյանքը, կոնկրետ՝ բերրիությունը:
4. Չափազանց վտանգավոր է մարդկանց, կենդանիների, բույսերի համար (քաղկեղածին արտազատումներ, ածխածնային թունավորում, ալերգիաներ)։
5. Լուրջ հրդեհավտանգություն է ստեղծում։
6. Հայաստանում իբր արգելված է օրենքով»։

Բեզոարյան այծերի հաշվառում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
10500:54
«Շինարարական ընկերությունը տուգանվել է, քանդման աշխատանքներ են իրականացվում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
35719.07.2026, 23:12
«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
76517.07.2026, 10:36
«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը պետք է կախված լինի համայնքի դիրքորոշումից». Արտակ Հարությունյան
82116.07.2026, 21:18
«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
82516.07.2026, 10:06
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
79414.07.2026, 19:42
«Սա խուլիգանություն է»․ Սիլվա Ադամյան (տեսանյութ)
61214.07.2026, 13:18
Արջը մտել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն (տեսանյութ)
389310.07.2026, 13:40