«Սխալներ շատ է արել․ չգիտեմ՝ ինչ մեղքեր է գործել, բայց ինձ կուսակցությունից վռնդելը նրա գործած մեղքերից է»․ Հովիկ Աղազարյան
![]() 372 Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ., 21:54 «Ես ուրախ եմ Արգիշտի Մեխակյանի և Դավիթ Խուդաթյանի համար․ ինչքան էլ քաղաքագիտական առումով անթույլատրելի է դա ասելը, բայց ես ուրախ եմ իրենց համար, եթե բոլորը լինեին Արգիշտի Մեխակյան և Դավիթ Խուդաթյան, ես հանգիստ խղճով կգնայի թոշակի։ Բայց վարչապետի խանդավառ գրառումները Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերաբերյալ, միտք չունեն, որովհետև այնտեղ ՔՊ-ն 30 տոկոս ձայն է հավաքել այնտեղ, իսկ դա միայն վարչական ռեսուրսն է»,- «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր, ՄԱՍԿ Կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը՝ նաև կարծիք հայտնելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում մասնակցեր քարոզարշավին, դա բացասական դեր կունենար, քանի որ «նա սպառել է իրեն»։ Աղազարյանի դիտարկմամբ՝ ճիշտ կլինի, եթե ընդդիմությունը 2026-ի ընտրություններին մասնակիցի դաշինքով։ Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանի խոսքով՝ «պատարագների շարքը կարևոր է․ Սրբության Սրբոց Մայր Աթոռ հասնելու համար պետք է մեղքերից մաքրվել», և հարցին, թե արդյոք նա շատ մեղք է գործել, Աղազարյանն արձագանքեց․ «Իմ հանդեպ մեղք է գործել, կուսակցությունից ինձ վռնդելը նրա գործած մեքերից մեկն է, ես չգիտեմ ուրիշ ինչ մեղքեր է գործել, սխալներ շատ է արել է, բայց ես հոգևորական չեմ, որ այդ կոնտեքստով նայեմ»։ |

«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
2100:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
84Երեկ, 23:54
«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
85Երեկ, 23:48
«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
91Երեկ, 23:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
142Երեկ, 22:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
133Երեկ, 22:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
64Երեկ, 22:00
«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ
179Երեկ, 21:24
