«Ծառը կտրում են, քանի որ ուզում են կտրել ծառը»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը նոր թափով շարունակում է Երևանի կանաչ ֆոնդի վերացման՝ իրենց սիրելի, աշխատանքը։
Ընդ որում, արդեն էնքան են իրենց անպատժելի զգում, որ էլ թեղիների մասին հեքիաթներ չեն պատմում, այլ կտրում են այն՝ ինչ ուզում են։
Լուսանկարներում նոյեմբերի 20-ին հատված հացենի ծառն է, որը, երևի այդ տարիքի մեջ, քաղաքի ամենասիրուն ու առողջ հացենիներից մեկն էր։
Ես հիշեցնեմ, որ սարքը, որով կարելի է մինչ ծառը կտրելը դիագնոստիկա անել այն և տալ ծառի տարիքի, վիճակի, հիվանդությունների կամ առողջ լինելու մասին հստակ տեղեկագիր, կոչվում է Ռեզիստոգրաֆ, որի հագեցված մոդելի արժեքը մոտ 15.000$ է, բայց մինչ օրս Կանաչապատում հիմնարկը գոնե մեկ հատ չունի, բայց դրա փոխարեն ուներ գումար՝ 30.000$-ից ավել բյուջեի գումարով տնօրեն Արմեն Բեգոյանի համար նոր ծառայողական մեքենա գներ։
Կրկնեմ՝ Երևանի քաղաքապետարանը չունի ժամանակակից որևէ սարք, որով կարող է հիմնավորել ծառի հիվանդ լինելը, իրենք ծառը կտրում են, քանի որ ուզում են կտրել ծառը»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134907.10.2026, 01:06