«Իրավական ո՞ր ակտով են հատվել ծառերը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Հարգելիներս, այս չքնաղ հացենիները ՀՈԱԿ-ի վաստակաշատ մասնագետները օրերս հատեցին։ Ո՞ր իրավական ակտով են հատվել ծառերը, մենք պետության մեջ ենք, թե՞ կամայականների լծի տակ։ Հատուկ տեղադրում եմ էջիս վիդեոյի ֆոտո կադրերը, ոչ մի վնասվածք այս ծառերը չունեն, փաստ է, որ առողջ և ամուր բույսեր էին, հատման որոշումը՝ հանցանք։ Մեկ պարզ բան չեն հասկանում, որ նույնիսկ փոխարինող նորատունկերին պաշտպանել է պետք և հասուն ծառերը և ջուրն էին արմատներով մակերես բարձրացնելու և արևից ստվերացնեին…
Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը՝ պահանջված հիգիենիկ ցուցանիշից 5 անգամ հիգիենիկ նորմատիվից պակաս է։ Բնակչությունը թթվածնաքաղցի և թունավորման ռիսկի մեջ է, սա շատ լուրջ հետևանքներ ունի։ Այս սուզանավում բոլորս ենք»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134907.10.2026, 01:06