«Եկեղեցու դեմ ընդհատակում քրգործեր կան, դժգոհ մարդկանցից փորձում են ցուցմունքներ կորզել»․ Հովհաննես Խուդոյան
![]() 307 Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ., 21:22 «Չգիտես ինչու՝ կառավարությունը որոշել է, որ ինքը պետք է որոշի, թե ով է լինելու կրոնական կազմակերպության ղեկավարը և միջամտություն ունենա։ Բնականաբար դա չի կարող հաջողել և չի կարող օրինական լինել․ գործ ունենք Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունների, Եղեղեցում հնարավոր պառակտումներ մտցնելու, Եկեղեցուց բողոքական ալիքի ինչ-որ այլ ուղղություններ կամ այլ աղանդ ձևավորելու գործընթացի հետ»,- 24Նյուզ-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավին։ Անդրադառնալով դիտարկմանը, որ թեև հայտարարություններ են արվում, բայց Փաշինյանը դեռևս չի գնում Վեհարան, Փաստաբանը նկատեց, որ, այնուամենայնիվ, Եկեղեցու դեմ հետևողականորեն քայլեր են իրականացվում։ «Ունենք կալանավորված սրբազաններ, տնային կալանքաի տակ գտնվող հոգևորական, ՔԿ են հրավիրվում հոգևորականներ, տեսնում ենք ամբողջ թեմի գործունեությունը կազմաքանդել փորձող քննչական միջամտություններ, տեսնում ենք նաև ագրեսիվ, զրպարտիչ քարոզչություն հոգևորականների նկատմամբ, և տեսնում ենք, որ Հովհաննավանքի ունեցվածքը խլել են ոստիկանական ուժերով՝ զավթել են Եկեղեցու տարածքը և չեն վերադարձնում օրինական սեփականատիրոջը․․․»,- նշեց Խուդոյանը՝ նաև ընդգծելով, որ բացի հարուցված հայտնի գործերից, տեղեկություններ ունի, որ նաև Եկեղեցու դեմ ընդհատակում քրգործեր կան, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնում, դժգոհ մարդկանցից փորձում են ցուցմունքներ կորզել։ |

«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
6901:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
11100:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
146Երեկ, 23:54
«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
157Երեկ, 23:48
«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
134Երեկ, 23:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
159Երեկ, 22:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
165Երեկ, 22:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
74Երեկ, 22:00
