«Փաշինյանը պատարագների շարքով ձևավորում է զուգահեռ իրականություն». Հակոբ Բադալյան
![]() 310 Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ., 01:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ Հովհաննավանքում պատարանգների առնչությամբ լայնորեն դիտարկվում էր այն, որ քիչ մարդիկ են հավաքվում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել բազմամարդություն, ես տեսակետ եմ արտահայտել, որ պետք չէ «խաբվել» թվաքականի հանգամանքի: Կարծիք եմ հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի դնում շատ մարդ հավաքելու խնդիր: Եթե նա ցանկանա, ապա կասկածից վեր է, որ իր մասնակցությամբ պատարագներին կհավաքի մի քանի անգամ ավելի մարդ: Դրա ռեսուրսը նա հաստատ ունի: Բայց Փաշինյանը պատարագների շարքով դնում է բոլորովին այլ խնդիր: Նա ձեւավորում է զուգահեռ իրականություն: Նրա համար հարցը պատարագներին իր հետ մասնակցողների քանակը չէ, այլ հենց պատարագների քանակը, պատարագների շարքը, որով նա ձեւավորում է Մայր Աթոռին զուգահեռ իրականություն: Որքանով է ստացվելու դա, հարցի մյուս կողմն է: Բայց, նա հետեւողական գնում է դեպի այդ իրականության ձեւավորում: Ընդ որում, գուցե ինքն էլ առանձնապես մեծ պատկերացում չունի, թե ինչ է անելու հետո: Բայց այժմ նրա արածը կարծես թե բավականին հստակ է՝ եկեղեցու դաշտում ձեւավորել զուգահեռ իրականություն: Գուցե հետո արդեն կմտածի, կամ ընթացքում կմտածի, թե ինչ անել այդ իրականության հետ: Հետեւաբար, Մայր Աթոռի ինստիտուցիոնալ գերակայության մասին հոգ տանող որեւէ խմբի խնդիրը այդ զուգահեռ իրականության ձեւավորմանը հակազդելն է: Իհարկե, գուցե այդ հարցում օժանդակ գործոն է «սակավամարդ պատարագների» լուսանկարային սոցցանցային արշավը: Բայց, դա կարծում եմ օժանդակ, եւ ոչ բավարար միջոց է, որովհետեւ, կրկնեմ՝ Փաշինյանն ինքը բոլորովին չի դրել շեշտադրում թվաքանակի վրա, թե բուն, թե ինֆորմացիոն-քարոզչական առումով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
11702:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
16901:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
15000:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
212Երեկ, 23:54
«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
237Երեկ, 23:48
«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
168Երեկ, 23:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
170Երեկ, 22:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
178Երեկ, 22:24
