«Իզուր քեզ մի ճղի, նրանք քո ընտրողները չեն». Սևակ Հակոբյան
119
Այսօր, 20:30
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Իզուր քեզ մի ճղի, նրանք քո ընտրողները չեն․ «Կարճ ասած» Կազմակերպել է համաժողով, իրար գլխի է հավաքել 7 հազարից ավելի մարդու և բազամարդ դահիճ ցույց տալով՝ դա ներկայացնում է որպես իր էլեկտորատ։ Հիասթափեցնեմ, իզուր է, երևի բացի առաջին մի երկու շարքից, որտեղ ՔՊ-ական պաշոտնայենրն էին, մնացած շարքերի վրա հույս չկապեք։ Այդ միջոցառմանը մասնակիցների ճնշող մեծամասնությունն ուղղակի ատում է այս կառավարությանը՝ աշխատելով կառավարչական օղակներում։ Օրինակ որ մարզերից ավտոբուսներով Երևան՝ Մարզահամերգային համալիր էին բերում քաղծառայողներին, մի քիչ հասկանալի է, իսկ, օրինակ, Երևանի կենտրոնից՝ նախարարությունների շենքերից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանդիպման վայր ավտոբուսներով կազմակերպված բերելու իմաստը ո՞րն էր։ Հանդիպման մասնակիցներից մի քանիսը ինձ հայտնեցին, որ կազմակերպել – բերել են ցուցակներով, աշխատողների մի մասն ասել է՝ մենք կգանք ինքնուրույն, վերադասն ասել է՝ ոչ, կհավաքվեք նախարարությունների մոտ, կգնանք ավտոբուսով, ցուցակով ներկա-բացակա կանենք․ վախեցել են, որ այլապես չեն գնա։ Իսկ ներկաները ոչ միայն ձեր աջակիցները չեն, այլ էլ ավելի զզվեցին ձեզնից՝ իրենց հանգստյան օրը ձեր վրա վատնելու համար։ Ու նաև խնդալու էր, երբ բերման ենթարկվածների դիմաց ելույթ ունենալով՝ ասում էր, որ մարդիկ դժգոհ են, համարում են, որ իրենց փոխարեն տարիներ շարունակ որոշել են ուրիշները, թե ոնց ապրեն և այլն։ Հենց դուք էիք ուրիշի փոխարեն որոշել, ստիպել գնալ ու մեկ ժամ լսել մի մարդու ելույթ, ում տանել չեն կարողանում։ Ցուցակներով, ավտոբուսներով 7-8 հազար հոգի հավաքել ու հավատալ, թե իր մարդիկ են, իրեն լսելու են, հենց իրավիճակին չտիրապետելու մասին է խոսում։ Այն, որ նրանք կատարում են ձեր հրահանգները, չի նշանակում, թե ձերոնք են․ հրահանգները կատարում են վախից ելնելով, կատարում են չուզենալով։ Էդ հիմա՛ են ենթարկվում․ բայց Նիկոլը պետք է տեղյակ լինի, ի գիտություն ընդունի, որ նրանք իրեն ձայն տվող չեն։ Ավելին ասեմ, որ օրը զրկվեց իշխանությունից, հենց հաջորդ օրը տեղի ունենա ընտրություն, 3 տոկոս ձայն չի հավաքելու, վստահ եմ ասում։ Անգամ էն կինը, որ ասում էր՝ թող հացը դառնա 1000 դրամ, Նիկոլը մնա, չի ընտրելու, էն հայտնի մատուցողը, որին բերել էր կեղծ պատարագի, չի ընտրելու, ոչ էլ էն հայտնի ախուրյանցին․ ոչ էլ Ալեն Սիմոնյանը կամ Գևորգ Պապոյանն ու մյուսները։ Ու չգիտենք էլ՝ դրանք ուր են լինելու»: