«Փաշինյանին հաջողվում է գտնել «բրուտոսների» և «հուդաների»․ հոգևորականներ կանցնեն նրա ճամբար»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 292 Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ., 23:48 «Նիկոլ Փաշինյանի սկզբնական ծրագիրը «բլից-կրիգով» Մայր Աթոռը վերցնելն էր ու Վեհափառին տապալելը, և հիմա, հասկանալով, որ դա չի կարող, անցել է պլան Բ-ին։ Պլան Բ-ն Եկեղեցին ներսից քանդելն է»,- «Եվրոմեդիա-ի եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ավելանում է այն հոգևորականների թիվը, ովքեր պատրաստվում են պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի առջև, նրան գլուխ են խոնարհում, ձեռքը սեղմում։ Զոհրաբյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ հոգևորականների կուսակրոնության խնդիրը կարգավորվի․ «Կարծում եմ, որ եթե մարդիկ չեն կարողանում իրենց կրքերը, իրենց սեռական օրգանները կառավարել, ժամանակն է, որ կուսակրոնության հարցը հոգևոր խորհուրդը քննի․․․ Այլապես կոմպրոմատների «քեյսով» Նիկոլ Փաշինյանը փորձում է ներսից տրաքացնել Եկեղեցին»։ «Ես բնավ լավատեսություն չունեմ ասելու, թե դա նրան չի հաջողվելու, ցավոք նրան հաջողվում է գտնել տարբեր «բրուտոսների» և «հուդաների»։ Որքան հասկանում եմ՝ Փաշինյանի ծրագիրը մինչև դեկտեմբերի վերջ Վեհարանը գրոհելն է ու Կաթողիկոսին գահընկեց անելը, և ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին հոգևորականներ կանցնեն Նիկոլ Փաշինյանի ճամբար»,- ընդգծեց Զոհրաբյանը։ |

«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
12702:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
20101:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
16400:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
234Երեկ, 23:54
«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
266Երեկ, 23:48
«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
175Երեկ, 23:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
174Երեկ, 22:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
184Երեկ, 22:24
