«Այսօրվա աղետը ձեր անուններով է գրված»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա ո՞նց ներես, ո՞նց… Գարուն օրով բողբոջած ծառերի արմատները հողից պատռող «Բնության պաշտպաններ են»՝ ցեղասպանողին արժանի արարք։ Երևանը ծառազուրկ անողը նախօրեին ՔՊ վարչության նիստի էր հրավիրված։ Ափսոս, որ նրա կատարածի իրական պատկերը ներկայացնող չկա, մոնոլոգ է, բայց ցանկացած խաղ ունի ավարտ։ Էկոցիդը, որպես բարի կամքի դրսևորում, «ոջլոտ», «Տ-ձև» ծառերից փրկության ծրագիր ներկայացնող գիտնականներ էլ ունենք։ Բայց հիշեք, ինչպես Կանաչ Երևանն ասոցիացվում է խորհրդային տարիներիների գիտական մտքի ստեղծածի հետ, այսօրվա աղետը ձեր անուններով է գրված, «Շրջակա միջավայրը պաշտպանող» ներկայիս ղեկավարն էլ՝ Հայկ Մարությանի օրոք, մի ամիս տնօրինեց, քանզի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը մեծ չարաշահումներ բացահայտեց ՀՈԱԿ-ում և փոխանցեց Ոստիկանությանը։ «Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանը պատճառվել էր շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս:
Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել էր Քննչական կոմիտե»։
Ապաշխարհեք, ծանրագույն մեղքի տակ եք սերունդներով, Բնությանը վնասելը սեփական արմատները կտրելն է։ Աղոթում եմ մեր անտառներում տեղի ունեցողի համար…»։

Բեզոարյան այծերի հաշվառում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
10500:54
«Շինարարական ընկերությունը տուգանվել է, քանդման աշխատանքներ են իրականացվում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
35719.07.2026, 23:12
«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
76517.07.2026, 10:36
«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը պետք է կախված լինի համայնքի դիրքորոշումից». Արտակ Հարությունյան
82116.07.2026, 21:18
«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
82516.07.2026, 10:06
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
79414.07.2026, 19:42
«Սա խուլիգանություն է»․ Սիլվա Ադամյան (տեսանյութ)
61214.07.2026, 13:18
Արջը մտել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն (տեսանյութ)
389310.07.2026, 13:40