Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ուժի կիրառմամբ տարածքներ զավթելն ու զոհի հաշվին խնդիրների լուծումը դառնում է նորմ»․ Սուրեն Սահակյան

«Ուժի կիրառմամբ տարածքներ զավթելն ու զոհի հաշվին խնդիրների լուծումը դառնում է նորմ»․ Սուրեն Սահակյան
103
Այսօր, 03:06

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էն պայմանները, ինչ «հանուն խաղաղության» առաջարկում են ՈՒկրաինային, աներևակայելի են։ Վիճակը նման ա նրան, որ մեկին բոլորի առաջ բռնաբարելիս լինեն, կողքից ուժեղ մեկը «կեսբերան» օգնի, տեսնի, որ չի լինում, զոհի ձեռները բռնի, որ բռնարարն ավելի հեշտ անի իր գործը։ Էդ քիչ ա, զոհի ունեցվածքը ձեռքից առնեն ու կիսեն իրար մեջ, բարեկամներից էլ փող հավաքեն, որ վերականգնողական բուժումն իրականցվի բռնարարներից մեկի կլինիկայում, դրանից էլ եկամուտ լինի։ Էդ էլ ա քիչ, զոհի պաշտպանունակությունը իրենք նենց վերահսկողության տակ առնեն, որ եթե մյուս անգամ մտքներով անցնի նորից բռնաբարել, դա շատ ավելի հարմար լինի, քան առաջին անգամ։ Դա էլ ա քիչ, մի հատ էլ փորձում են երիկամներից ու թոքերից մեկը որպես օրգան հանեն, ծախեն (արդյունաբերական շրջանները)։
Որպես միջազգային իրավունքի սուբյեկտայնությամբ օժտված միավոր, ՈՒկրաինան ինձ շատ չի հետաքրքրում։ Ավելին՝ նրա ջանքերը ուղղված են Հայաստանի թշնամիների դեմ բարեկամության խորացմանը, ինչպեսև Ռուսաստանինը։ Մեր դարդին երբեք դարման չեն եղել։ Բայց հարցն ուրիշ ա։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմը էդ պայմաններով ա դադարում, ապա դա ապագա այլ կոնֆլիկտների համար նոր ու շատ ուժեղ լեգիտիմություն ա ապահովում՝ նորմ ա դառնում ուժի կիրառմամբ տարածքներ զավթելն ու զոհի հաշվին առկա կամ մխացող խնդիրների լուծումը։ Որ դա ապագայում մեծ արձագանք ա գտնելու, թող հուշի Կոսովոյի օրինակը։ Հենց Կոսովոյից հետո, դրա անալոգիայով եղան Աբխազիայի ու Հարավային Օսիայի «անկախացումը» (էն, որ Արցախն այդպիսին չդարձավ, մե՛ր պրոբլեմն ա, մե՛ր հիմարության հետևանքը)։ Աշխարհում մեկը մեկից արյունարբու տասնյակ դիկտատորներ կան, որ եթե կարգ ու կանոն չլինի ու դրա պաշտպանության համար շատ բան զոհելու պատրաստ հանրություններ, ուժեր, ապա աշխարհում արյան գետեր կձևավորվեն։
1648 թվականին «աշխարհակարգ» ձևավորելու երևույթից էս կողմ նման կոնֆլիկտների դեպքում, երբ արդյունքում աշխահաքաղաքական հավասարակշռություն կարող էր փոխվել, մեծ տերությունները միջամտել են ու թույլ չեն տվել։ Դրանով են գոյությունը դադարելուց փրկվել փոքր ազգերն ու պետությունները, այլապես հիմա՝ զանգվածային մահաբեր զինատեսակների բազմազանության պարագայում, քարտեզը մի քանի գույնով ներկված կլիներ։ ՈՒ հիմա, ՈՒկրաինային նման առաջարկներով բացվում ա Պանդորայի արկղը, որում մարդկության համար մեծ փորձություններ ու դժբախտություններ են պահված։ Վերջին 80 տարում նման կարգերի պահապանը կարող էր ու եղել ա արևմտյան քաղաքակրթությունը՝ ԱՄՆ գլխավորությամբ։ Դրա ներկայացուցիչներից մեկը՝ Թեոդոր Ռուզվելտը, դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ առաջ, ընդգծելով բարբարոսների զավթողական նկրտումների դեմ պայքարի հրամայականը, մի ելույթում ասել ա․ «Ազատական հասարակությունները միջազգային հարցերում վեճերի ու կռիվների դերը թերագնահատում են։ Ցավալի փաստ է, որ առավել մարդասեր, ներքին կատարելության ձգտող երկրները, որպես կանոն, նվազ ալտրուիստական քաղաքականություն ունեցող երկրների հանդեպ թուլանալու հակում ունեն։ Ես ատում ու արհամարհում եմ այն կեղծ մարդասիրությունը, որ քաղաքակրթության առաջընթացը պայմանավորում է ռազմի ոգու թուլացմամբ ու դրանով թերզարգացածին հրավիրում է ոչնչացնել զարգացած քաղաքակրթությունները»։ Նման մտածողության, գործողությունների ու զոհաբերությունների բերումով ԱՄՆ դարձավ գերտերություն, ինչից ընդամենը մի պատմական ակնթարթ՝ 100 տարի անց, ունեցավ Թրամփ, որը բարբարոսին օգնում ա վերացնել մարդկային քաղաքակրթության ձեռք բերած եզակի արժեքներից մեկը։ Արժեքների ինչպիսի՜ հետընթաց, ինչ «փառահեղ» անկում ԱՄՆ ու մարդկության համար…
Իհարկե, կարելի ա ասել, որ նման տեքստը ռոմանտիզմ ա, իսկ միջազգային քաղաքականության մեջ արժեք չկա, այլ միայն ազգային-պետական շահեր գոյություն ունեն։ Այո՛, բայց հակամարտության բոլոր կողմերը փորձում են բարոյականության ու արդարության շղարշն իրենց շահերի վրա քաշել, այլապես համախոհ չեն ունենա։ Եվ իրականում էլ, ցանկացած կոնֆիգուրացիայի պայմաններում, երբ կա որոշակի օրենք ու կարգ, հակամարտության կողմերից մեկը չարն ա, խավարը, ագրեսորը, մյուսը՝ բարին, լուսավորը, արդարը։ Եթե մեկը անարդարացիորեն ենթարկվել ա ագրեսիայի, մանավանդ, եթե հակամարտության թույլ կողմն ա, բարոյկան ա, արդար ա օգնել, որպեսզի վերականգնվի գործող կարգն ու կանոնը։ Դա նաև երկարաժամկետ հեռանկարում ամենաշահավետ մոտեցումն ա, որովհետև ոնց էլ պտտես, անարդար միջավայրից դու էլ ես տուժելու, նույնիսկ եթե ինչ-որ փուլում կարողանաս դրանից կարճաժամկետ օգտվել։ Հետևապես, պետական երկարաժամկետ շահը արդար, բարոյական քաղաքականությունն ա և, ուժեղների դեպքում, ագրեսիան, պատերազմները կանխելը, ոչ թե դրանց զոհերի հաշվին անամոթաբար, անթաքույց օգտվելը։
Անփոփոխ մի չգրված օրենք կա՝ եթե բանակցությունների արդյունքում ձևավորված փաստաթղթերը լույս են տեսնում մինչև ստորագրումը, ուրեմն դրանք չեն ստորագրվելու։ Դա հույս ա ներշնչում, որ ամեն ինչ էնքան վատ չի, ինչքան կարող ա թվալ։ Սա չի նշանակում, որ ես խաղաղություն չեմ ուզում. հակառակը: Ընդհանրապես, ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա ելքը ինձ հուզում են վերը նշված պատճառներով, ինչպես նաև, և առավել ևս նրանով, որ էնտեղ երկու կողմից էլ հայեր են կռվում ու ամեն օր զոհվում։ Ես ուղղակի ուզում եմ պատերազմը նենց ավարտվի, որ դրանից հետո մի 6-20 տարի էլ մյուսները չպատերազմեն, մինչև վերջնական կարգուկանոն և խաղաղություն կհաստատվի։ Իսկ եթե տենց եղավ, ապա մենք ապագա զոհերի թվում առաջիններից մեկն ենք»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան