«Օդի աղտոտվածությունն ունի սեզոնային բնույթ և պայմանավորված է աշխարհագրական գործոններով». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով անդրադարձել է օդի աղտոտվածությանը. «Սիրելի երևանցիներ, վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններ կան։
Պետք է հստակ արձանագրել, որ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևան քաղաքին, այլ նաև Երևանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին և հարակից տարածաշրջաններին։
Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։
Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այս գործոնների ազդեցությամբ ձևավորվում է ինվերսիոն ռեժիմ, գրեթե դադարում է օդափոխանակությունը, որը բերում է օդի աղտոտվածության շարունակական կուտակմանը։
Դրանց գումարվել է նաև տարվա այս սեզոնին ջեռուցման, հրդեհների, այրումների արդյունքում տարբեր գազերի, օրգանական փոշու, ծխի ավելացումը օդում, որը օդափոխանակության բացակայության պայմաններում ավելի է սրում իրավիճակը։
Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։
Մենք հետագայում կտեղեկացնենք նաև, թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը՝ խնդրի մեղմման ուղղությամբ»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134907.10.2026, 01:06