Ով է դեռ «չզտված» ցուցակում Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը. «Ժողովուրդ»
![]() 201 Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության համար շոկային է եղել այն տեղեկությունը, որ Անդրանիկ Քոչարյանը եւս դիմել է՝ ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում։ Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության մի մասի համար այս տեղեկությունը անակնկալ է եղել, քանի որ համոզված էին՝ ՔՊ վարչությունը նման երաշխիք չի տա. սակայն պարզվել է, որ երաշխավորը ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Երբ ՔՊ-ականները փորձել են պարզաբանում ստանալ Կոնջորյանից նման քայլի համար, վերջինս հայտարարել է, թե ինքը խմբակցության ղեկավար է ու իրավունք չունի իրեն դիմողների միջեւ տարբերություն դնել ու մերժել: Ըստ մեր տեղեկությունների՝ Անդրանիկ Քոչարյանն անձամբ Կոնջորյանին է դիմել ու երաշխիք խնդրել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվելու համար: Իհարկե նույն ՔՊ աղբյուրները նշում են, որ սա ոչինչ չի կարող նշանակել, քանի որ ցուցակը դեռեւս «զտվելու» է, ու քիչ հավանական է, որ Քոչարյանը կարողանա ապահովել մանդատը։ Ինչպես տեղեկացանք, այս առաջադրումը լուրջ բախումներ է առաջացրել ՔՊ խմբակցությունում: Նշենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու հոգու, կրկին առաջադրվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում: Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու ՔՊ-ն արդեն պետք է ամփոփի, թե նախնական նախընտրական ցուցակում ովքեր են առաջադրվելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ ցուցակում առաջադրվելուց հրաժարվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Վերջինս 2022 թվականից է խորհրդարան եկել. նա իր թիմակիցներին ասել է, որ այլեւս չի ցանկանում առաջադրվել, անձնական կյանքով է ցանկանում ապրել: Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ անդրադարձել էր, թե ՔՊ-ականներից ովքեր են առաջադրվել 2026 թվականի նախընտրական ցուցակում եւ ովքեր հրաժարվել»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
14902:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
22601:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
18700:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
273Երեկ, 23:54
«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
313Երեկ, 23:48
«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
192Երեկ, 23:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
182Երեկ, 22:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
195Երեկ, 22:24
