Ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ մասնակիցների թիվը հասնում է 7-ի

Նոյեմբերի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ի ժամը 00։20-ի սահմաններում Նոյակերտ գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ 41-ամյա Ջանիկ Գ-ն, 25-ամյա Ալբերտ Գ-ն և 35-ամյա Գեղամ Մ-ն, իսկ մյուս կողմից՝ բնակիչներ 44-ամյա Պարույր Թ-ն, վերջինիս որդի 18-ամյա Վարդան Թ-ն, 30-ամյա Յուրիի Ս-ն և 32-ամյա Արկադի Ս-ն, որի ընթացքում Պարույր Թ-ն, Վարդան Թ-ն, Յուրիի Ս-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ջանիկ Գ-ին և Գեղամ Մ-ին, իսկ Արկադի Ս-ն մահակով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
1718:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
16814:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
32210:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
23109:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
234Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
224Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
434Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
731Երեկ, 13:57