Բարձրաշենում կառուցվող դպրոցի տանիքից տեխնիկական հսկիչը վայր է ընկել․ մահացել է հիվանդանոցում

Նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիքից քաղաքացի է վայր ընկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 09։00-ի սահմաններում շինարարական աշխատանքները ստուգելու նպատակով Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Սամվել Բ․-ն բարձրացել է Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիք, որտեղից մոտ 4 մետր բարձրությունից վայր է ընկել դպրոցի 3-րդ հարկի հատակին։ Սամվել Բ․-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սամվել Բ․-ն աշխատում էր «Արմ․ Սթորի» ՍՊԸ-ում, որպես տեխհսկիչ։

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
1718:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
16814:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
32210:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
23109:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
234Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
224Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
434Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
731Երեկ, 13:57