Արագածոտնի մարզում պայթյունի հետևանքով 22-ամյա երիտասարդ է վիրավորվել

Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ով այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Աբրահամ Բ․-ն է։
Բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժամունքում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները և պարեկները պարզել են, որ ժամը 14։00-ի սահմաններում ոչխարներին արածացնելու ժամանակ Աբրահամ Բ․-ն մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, որտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
1718:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
16814:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
32210:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
23109:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
234Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
224Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
434Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
731Երեկ, 13:57