Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև

MakaryanNews-ը թելեգրամյան էջում հայտնում է. «Օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում, Դիլիջանի համայնքապետ, իր սեռը կենսագրական տվյալներում «արու» գրած ու դրանով հայտնի դարձած Դավիթ Սարգսյանի և Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանի միջև, որի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծեծել են Դիլիջանի համայնքապետին, նրա եղբորը, նրանք էլ՝ Վախթանգ Թամրազյանի հորը:
Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն Դիլիջանի համայնքապետարանում:
Համայնքապետ Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարներին խորհրդակցության է հրավիրած եղել, որի ընթացքում հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանին: Վերջինս, ասացին, մի քիչ գինովցած է եղել, և նրան դուր չեն եկել Դավիթ Սարգսյանի հանձնարարականները, թեպետ՝ խորքում այլ խնդիր էլ է, կարծես, եղել, և հայտարարել է, որ համայնքապետի հանձնարարականը չի կատարի: Դրանից առաջացել է լեզվակռիվ, վիճաբանություն, որը տեղափոխվել է համայնքապետի աշխատասենյակ: Ասացին՝ գինովցած ու վրդովված Թամրազյանը սկսել է ջարդուփշուր անել Դավիթ Սարգսյանի աշխատասենյակի գույքը, սակայն բանը ծեծկռտուքի չի հասել:
Օրեր անց Դավիթ Սարգսյանը իր եղբոր ու մի քանի կողմնակիցների հետ, միջնորդի միջոցով Վախթանգ Թամրազյանին հրավիրել է Դիլիջանում գտնվող «Սպոյի մոտ» կոչվող օբյեկտ՝ իբրև թե հաշտվելու: Վախթանգը հանդիպման է գնացել հոր հետ, սակայն կողմերի միջև խոսակցությունը հարթ ընթացք չի ստացել, և սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք:
Մեզ պատմեցին, որ թեև Դավիթ Սարգսյանն ու իր կողմնակիցները թվաքանակով ավելի շատ են եղել, բայց Վախթանգ Թամրազյանին, որ ասում են՝ պինդ տղա է ու նրա հորը հաջողվել է Դավիթ Սարգսյանին և նրա եղբորը ծեծել, վերջիններս էլ, ասացին՝ կարողացել են ծեծել Վախթանգի հորը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
1718:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
16814:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
32210:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
23109:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
234Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
224Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
434Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
731Երեկ, 13:57