Նոր մանրամասներ՝ Բրյուսովի անվան համալսարանում ուսանողուհիների միջև միջադեպից. 5 կասկածյալներից 2-ը քույրեր են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեկտեմբերի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի խումբ ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով: Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նշված համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարան են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 13:50-ի սահմաններում համալսարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 20-ամյա Ս. Ա.-ի, 20-ամյա Ն. Հ.-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Մ. Հ.-ի, Երևանի բնակիչներ 21-ամյա Ծ. Տ.-ի և 20-ամյա Լ. Տ-ի միջև, որի ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել: Նրանք՝ բոլորը, սովորում են Բրյուսովի անվան պետական համալսարանում և հրաժարվել են դատաբժշկի մոտ գնալուց: Իսկ մասնակիցներից 2-ը քույրեր են:

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
1718:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
16814:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
32210:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
23109:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
234Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
224Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
434Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
731Երեկ, 13:57