«Պոլիկլինիկայում ոչ մեկին չէր հետաքրքրում իմ առցանց հերթագրումը, դեղատնում հակաբիոտիկս տվեցին առանց դեղատոմսի». Հովսեփ Կուբատյան

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար ժամանակ պոլիկլինիկայում չէի եղել։ Դե, անընդհատ ասում են՝ պետք է օնլայն հերթագրվես։ Հերթագրվեցի։ Գնացի, ոչ մեկին հետաքրքիր չէր իմ օնլայն հերթագրումը։ Հիպոկրատի ժամանակվա անկետաս ընդունարանից վերցրեցի, գնացի բժշկի մոտ, մի 40 րոպե հերթ կանգնեցի։
Հերթս հասավ, անտիբիոտիկ նշանակեց բժիշկը, օնլայն դեղատոմս դուրս գրեց։ Մտքումս ասացի՝ լավ ա, գոնե էս մի բանն աշխատում է։ Գնացի դեղատուն, անտիբիոտիկի անունը ասացի, դեղս տվեցին։ Ի՞նչ դեղատոմս, ի՞նչ «Արմմեդ»։
Հիմա ասածս ի՞նչ ա։ Էս նույն բարեփոխումներ անողներն ամսի 1-ից առողջապահության համապարփակ ապահովագրություն են ներդնում։ Վախենում ես, երբ պատկերացնում ես՝ ինչ է լինելու իրականում։ Հազար անգամ ասել եմ՝ ավելի լավ ա ոչ մի բանի ձեռք մի տվեք։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ամեն բարեփոխում պարտադիր հանդիպում է իր պրոբլեմին։ Բայց մոռանում է ասել, որ հանդիպում է ու այդ պրոբլեմի հետ հաշտ համերաշխ սկսում է ապրել»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100007.09.2026, 09:24