«Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից». Անահիտ Ավանեսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են բովանդակային և խմբագրական որոշ փոփոխություններ:
Առաջարկներ ներկայացրել են պատգամավորները և Կառավարությունը: Ընդունվել են ոչ բոլոր առաջարկները:
Մասնավորապես, փոփոխվել է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ՝ ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի ստորագրվելուց հետո՝ հաջորդ օրը:
Նշվել է, որ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիս կդիտարկվի նոյեմբերը, քանի որ դեկտեմբերն աշխատավարձերի և պարգեւավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է:
Նախարարի խոսքով փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը:
Օրենսդրական փաթեթը կքննարկվի դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100007.09.2026, 09:24