«Համակարգի ներդրումն ավելի է մեծացնում եկամուտների բևեռացումը»․ Մեսրոպ Առաքելյան

«Արպելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԱՐԵՎՈՐ
Առողջապահության ապահովագրության բովանդակությանը դեռ կանդրադառնանք։
Ինչպես հայտնի է, ապահովագրության համար 200.001 դրամ և ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները վճարելու են ամսական 10.800 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից։ Սրան զուգահեռ որոշ չափով նվազում է Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամին կատարվող վճարումների չափը։
Արդյունքում, երբ անկախ աշխատավարձի չափից բոլորը նույն գումարն են վճարում, ավելի ցածր եկամուտ ստացողների բեռը ավելի շատ է լինում, քան՝ ավելի բարձր եկամուտ ունեցողներինը։
Սա սոցիալական անարդարության դասական օրինակ է, որը գործող իշխանությունների հիմնական վարքագիծն է։
Աղյուսակում ներկայացված տարբեր աշխատավարձերի դեպքում կատարվող պահումների չափը (եկամտային հարկ, կուտակային վճար, զինապահովության վճար, առողջապահական ապահովագրության վճար) և թե դրանք ընդհանուր աշխատավարձի քանի տոկոսն են կազմում հիմա ու ինչքան մասը կկազմեն եկող տարվանից։
Այս ձևով համակարգի ներդրումն ավելի է մեծացնում եկամուտների բևեռացումը, որի արդյունքում աղքատներն ավելի են աղքատանում, իսկ հարուստներն ավելի են հարստանում»։


«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100007.09.2026, 09:24