«Զինծառայողների և փրկարարների ապահովագրավճարի ֆինանսական բեռը պետությունը չի հոգալու»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼՈՒ
ՄԱՍ 1
Ազգային ժողովում առաջին ընթերցմանբ ընդունվել է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օրենքի նախագիծը, վերջին տարիների ամենաինտրիգային, ճիշտ կիրառման դեպքում՝ հեղափոխական ծրագրերից մեկը:
2019 թվականից սկսած՝ հանրությունը ականատես է այս օրենքի նախագծի հետաքրքիր էվոլյուցիային, որի վերջնական արդյունքն է հնարավորինս ընդհանրական ձևակերպումներով ներկայացնել ապահովագրական ծրագրի բաղադրիչները՝ տեղ թողնելով հետագայում շրջադարձային ձևափոխումների համար:
Եվ քանի որ շահագրգիռ մարմինները 24/7 ռեժիմով ներկայացնում են առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, հարկ եմ համարում խոսել այս նախագծի տողերի տակ թաքնված ականների մասին, մասնավորապես՝ իրականում ովքեր են ապահովագրության շահառուները 2026 թվականին և հաջորդ տարիներին:
ԱՅՍՊԵՍ
Նախագծում առանձնացված են 15 շահառուների խմբեր, որոնցից 10-ի դեպքում ապահովագրավճարը վճարելու է ՀՀ կառավարությունը, մնացած 5-ի դեպքում՝ քաղաքացիները կամ ՀՀ ռեզիդենտները, իրենք՝ իրենց աշխատավարձից կամ եկամուտներից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Զինծառայողները, ինչպես նաև փրկարար ծառայողները և նրանց ընտանիքի անդամները ապահովագրական առումով առանձին շահառուների խումբ չեն, և այս խմբի ապահովագրավճարի ֆինանսական բեռը պետությունը չի հոգում: Ավելին, եթե ուշադիր ուսումնասիրենք 2026 թվականի ՀՀ պետական բյուջեն, ապա ակնհայտ է, որ պետական պատվերի ծրագրով զինծառայողներին հատկացվել է 3,0 մլրդ. դրամ գումար, 2025 թվականի 6,9. մլրդ. դրամի փոխարեն, հետևաբար ակնհայտ է, որ 2026 թվական 200.001 դրան և ավել աշխատավարձի հաշվարկային բազա ունեցող զինծառայողները պարտադիր կվճարեն ապահովագրավճար, որպես նոր «հարկատեսակ»:
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Միայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կապահովագրվեն պետության կողմից՝ ինչպես հաշմանդամություն ունեցող այլ քաղաքացիները:
Սոցփաթեթի շահառուները՝ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները, բուժաշխատողները նույնպես կվճարեն ապահովագրավճար:
2026 թվականին 200.001 դրամից ավել հաշվարկային աշխատավարձ ունեցող սոցփաթեթի շահառուները կվճարեն ապահովագրավճար:
ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
65 տարեկանից բարձր տարիքային խումբի ՀՀ քաղաքացիների և ռեզիդենտների փոխարեն ապահովագրավճար կվճարի ՀՀ կառավարությունը՝ ֆինանսների նախարարությունը:
ՀԻՇԵՑՈՒՄ
Ըստ ՄԱԿ-ի սահմանած սանդղակի, երկիրը, որտեղ տարեցների տեսակարար կշիռը 7%-ից բարձր է, համարվում է ծերացող, ՀՀ-ում տարեցների տեսակարար կշիռը մոտ 14% է:
Նիկոլ Փաշինյան, 2026-2028 թվականների անցումային խառնաշխոթը կառավարելու համար հանձնարարեք համապատասխան գերատեսչությանը պետական պատվեր/ ապահովագրություն շահառուների շարժը, իրավունքները, պարտավորությունները հստակեցրած թղթին հանձնեն և հաստատեն:
Այլապես անգամ այս քաոսը ստեղծողն ինքն է ընկնելու քաոսի պտտահողմի մեջ:
ԱՄՓՈՓՈՒՄ
ՀՀ-ում ավարտվում է զինվորի ժամանակաշրջանը, երբ մեր հերոսը սահմանում կանգնած զինվորն էր: Այսուհետ, և՛ զինծառայողը, և՛ զինծառայողի ընտանիքի անդամը կհոգա իր առողջապահական ծախսերն ինքը:
Շարունակելի.....»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100007.09.2026, 09:24