«ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն». ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է. «2025 թվականի 50-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն:
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը, առավել բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է․
վիրուսից և դրա բարդություններից խուսափելու համար՝
Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,
Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100007.09.2026, 09:24