«Լոնդոն այցից առաջ Մատենադարանից «տպավորության» ի՞նչ պաշար է հավաքել ԱԽ քարտուղարը». Հակոբ Բադալյան
![]() 280 Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 22:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ թելեգրամյան գրառումը. «Այսօր տարածվել է մի հետաքրքիր տեղեկություն: Տարածողը Մատենադարանի ֆեյսբուքյան էջն է, իսկ տեղեկությունը այն մասին է, որ Մատենադարան է այցելել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Կարդում ենք. «Արմեն Գրիգորյանը հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց զատ՝ ծանոթացել է նաև անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին, այցելել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա: Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը՝ այդ արժեքների միջազգայնացման գործում»: Համաձայնեք, հետաքրքիր է, հատկապես, երբ ուշադրություն են դարձնում, որ Արմեն Գրիգորյանը Մատենադարան է այցելել փաստորեն Լոնդոն կատարելիք այցից առաջ: ԱԽ-ն ավելի վաղ ազդարարել էր, որ դեկտեմբերի 17-18-ը նա կայցելի Լոնդոն, որտեղ կունենա երկկողմ հանդիպումներ: Թե հատկապես ի՞նչ հանդիպումներ, ո՞ւմ հետ, ի՞նչ օրակարգով, ԱԽ-ն չի հայտնում մանրամասներ: Կա՞ ուղիղ կապ Լոնդոնի «ճանապարհին» Մատենադարան այցի, այդ այցի ընթացքում «հավաքածուների համաքրիստոնեական նշանակության ու այդ արժեքների միջազգայնացման» կարեւորությունն արձանագրելու հետ: Լոնդոնում կարո՞ղ են քննարկվել «համաքրիստոնեական» հարցեր, հատկապես եթե նկատի ունենանք այն, որ հոկտեմբերի 23-ին Վատիկանի Սիքստինյան մատուռում տեղի ունեցավ պատմական մի իրադարձություն՝ վերջին 500 տարվա մեջ առաջին անգամ համատեղ աղոթք իրականացրին Հռոմի Պապն ու Անգլիական Եկեղեցու առաջնորդը՝ Բրիտանիայի թագավոր Չարլզը: 1534 թվականից ի վեր, երբ բրիտանական գահը անջատվեց Սուրբ Աթոռից եւ հիմնվեց անգլիական եկեղեցին, որի գլուխը Բրիտանիայի թագավորն է, չի եղել Պապի եւ Բրիտանիայի գահակալի համատեղ աղոթք, եւ ահա 2025 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարվեց Սիքստինյան մատուռում այդ աղոթքի, փաստորեն գրեթե՝ «համաքրիստոնեական» աղոթքի մասին: Լոնդոն այցից առաջ Մատենադարանից «տպավորության» ի՞նչ պաշար է հավաքել ԱԽ քարտուղարը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
23100:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
158Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
160Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
177Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
143Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
141Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
186Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
194Երեկ, 18:42
