Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ովքեր ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում դրանք». Արա Պողոսյան

«Ովքեր ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում դրանք». Արա Պողոսյան
126
Այսօր, 15:42

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչքան շատ են իշխանության քարոզիչները խոսում անկախության և ինքնիշխանության մասին, այնքան արագ Հայաստանը ընկղմվում է իր թշնամիների հետ վասալային հարաբերությունների մեջ։
Ի դեպ՝ ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ։
Այլ կերպ ասած՝ Հայաստանը որքան շատ վասալային հարաբերություններ կունենա արտաքին դերակատարներից, այնքան բռի ավտորիտար ռեժիմ կհաստատվի երկրի ներսում։
Միշտ հիշեք՝ ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» անսակարկ արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան