Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաշինյանը մեծ ժուլիկություն է անում». Լևոն Զուրաբյան

«Փաշինյանը մեծ ժուլիկություն է անում». Լևոն Զուրաբյան
298
Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ., 16:00

«Փաշինյանն էսօր մեծ ժուլիկություն, խարդախություն է անում՝ իր ընտրվելու համար ժողովրդին ուղղակի ներկայացնում է կեղծիք՝ գոյություն չունեցող խաղաղություն ու Ալիևն իրեն օգնում է այդ հարցում: Ալիևը, մինչև ընտրություններ չի կրակելու, մեկ բենզին կբացի, մեկ ճանապարհ. Նիկոլն էլ կասի՝ դե տենում եք՝ խաղաղություն է, բանակն էլ կկրճատենք, էս էլ կանենք, էն էլ կանենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի ՀԱԿ թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ մենք այսօր գտնվում ենք ականի վրա: