««Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություն է»․ Ոսկան Սարգսյան
![]() 264 Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ., 18:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բյարամովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետագա առաջմղման համար։ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է ավելի քան 5 տարի, Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իր զորքերը չի հանել Հայաստանում օկուպացրած տարածքներից, հայ գերիներին ազատ չի արձակել, չի դադարեցրել հակահայկական քարոզչությունը, պատերազմի սպառնալիքներով հայտարարությունները, Հայաստանին նոր պահանջներէ ն երկայացրել ՀՀ սահմանադրությունը փոխելու, 300 հազար ադրեջանցիների «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» և այլնի վերաբերյալ; Ադրբեջանի իշխանությունը ռազմական ուժի չի դիմում, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջոցով Հայաստանից մաս-մաս ստանում է իր պահանջածը։ Երբ Հայաստանի իշխանությունը կհրաժարվի այդ պահանջները կատարել, Ադրբեջանն այն ժամանակ կդիմի ռազմական ուժի։ Սա է իրականությունը, խաղաղության գործընթաց կոչվածը։ Ադրբեջանի տարածքով, Վրաստանով Հայաստան ներկրված ղազախական 4-րդ կարգի, անասնակեր ցորենը, 90 դրամով էժան ադրբեջանական բենզինը ինքնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չեն ապահովում, վերոհիշյալ հարցերը չեն լուծում, այդ մատակարարումները ցանկացած պահ Ադրբեջանը կարող է դադարեցնել։ Սյունիքով ճանապարհը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաղաղության խաչմերուկ է կոչում, իսկ Ադրբեջանը ՝ Զանգեզուրի միջանցք Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություն է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1120:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
7019:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
10519:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
12018:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
10918:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
10417:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
11817:24
«Փոքր ուժերը կամ պետք է միանան այլ ուժերի, կամ չմասնակցեն ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան
10917:12
