Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում

Կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում
130
Այսօր, 18:42

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը: Ըստ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը և հիշեցնում․ «Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից: Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, Էջնիածինը մերժել էր այս առաջարկը»: