«Առաջարկում եմ՝ դուք էլ միանաք մաքրապատմանը»․ Վահե Մխիթարյանը՝ Արեն Մկրտչյանին

ԶՊՄԿ նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արեն Մկրտչյան,
ՀՀ Լոռու մարզպետարան․
Պարոն մարզպետ, արդեն 4 տարի է, ինչ կամավոր մաքրապատում եմ ՀՀ տարբեր համայնքներում և խոսում եմ միայն գործով հաստատվող փաստերի մասին։
Ձեր արձագանքին ի պատասխան՝ հանդես եմ գալիս կոնկրետ առաջարկով․ գարնանը, երբ ձյունը հալվում է և Վանաձորի իրական սանիտարական վիճակը ամբողջությամբ տեսանելի է դառնում, պատրաստ եմ մեկ շաբաթով գալ Վանաձոր և ամեն օր առնվազն 8 ժամ իրականացնել մաքրապատում։
Առաջարկում եմ, որ այդ ընթացքում Դուք էլ՝ աշխատանքից հետո, առնվազն 2 ժամ միանաք այս մաքրապատմանը։ Ամբողջ գործընթացը կարող է լինել հրապարակային, փաստագրված (տեսանկարահանում, լուսանկարներ) և բաց հանրային վերահսկողության համար։
Այսպես յուրաքանչյուրն իր անձնական օրինակով կցուցադրի իր «մաստեր կլասը», իսկ հանրությունը կտեսնի ոչ թե խոսք, այլ իրական աշխատանք։
Վստահ եմ՝ սա շատ ավելի օգտակար և կրթող կլինի հանրության համար, քան փոխադարձ մեկնաբանությունները»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134807.10.2026, 01:06