2026 թ-ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում այս մասին ասել է Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։
Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ քաղաքացիները կներառվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում։
Հակոբյանի խոսքով՝ գոյություն ունեն բազմաթիվ բացառություններ, որոնք շտապօգնության տրամաբանության մեջ են։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի կանչ անպատասխան չի մնա, և եթե շտապօգնության կանչը տրամաբանության մեջ է, ապա այն անպայման կսպասարկվի աշխատախմբի կողմից։ Իսկ եթե կանչը շտապօգնության տրամաբանությունից դուրս է, ապա այն կուղղորդվի համապատասխան առողջապահական օղակներ»,–ասել է Հակոբյանը։
Նա մանրամասնել է, որ 8 զանգից ավելիի դեպքում շտապօգնության կանչի գումարը տարբեր համայնքներում տարբեր է՝ 10.000– 15000 դրամի շրջանակում։
Հակոբյանը շեշտել է, որ շատ քաղաքացիներից ստանում են նաև շտապօգնության անտեղի կանչեր։ 2026 թվականից իրենք նման կանչերը կփորձեն մերժել կամ որոշ դեպքերում կսահմանափակվեն խորհրդատվությամբ։
«Կանչեր ենք ունենում, որոնք բացարձակ շտապօգնության հետ որևէ աղերս չունեն։ Այսուհետ այդ զանգերի սպասարկումը կփորձենք մերժել։ Մենք ունենք «թոփ հաճախորդներ», որոնք որ տարեկան միջինում 500– 600 կանչ են գրանցում։ Մենք ունենք մի հաճախորդ, որը 1200– ից ավել կանչ է արել»,–ասել է նա։

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
371Երեկ, 17:18
«Մասնագետները պնդում են, որ ԱՆ-ն համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները»․ Արթուր Դանիելյան
428Երեկ, 09:42
Անաֆիլակտիկ շոկ. ինչ անել
51926.07.2026, 23:48
Բժիշկները հազարավոր տզեր են հայտնաբերել չինացի բնակչի աչքերում
181224.07.2026, 23:41
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում
87424.07.2026, 13:36
Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ
440822.07.2026, 00:52
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ
150020.07.2026, 12:18
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել
178618.07.2026, 13:18