«Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավոր». Վահե Մակարյան

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Դանակահարություն՝ Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավոր․
««ՄակարյանՆյուզ»-ի տեղեկություններով՝ այսօր Չարենցավանում հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որն ավարտվել է ողբերգությամբ:
Մենք տեղեկացանք, որ Վիճաբանության մասնակից երկու երիտասարդ սուր կտրող-ծակող առարկաներով, այդ թվում՝ շամփուրով, հարձակվել են միմյանց վրա, որի հետևանքով երկուսն էլ տեղափոխվել են «Չարենցավան» ԲԿ: Նրանցից մեկը, սակայն, դեռ վիրահատարան չհասած՝ մահացել է, իսկ մյուսը վիրավոր է՝ ոչ ծանր վնասվածքներով:
Մենք տեղեկացանք նաև, որ վիավորը Չարենցավանում քրեական պատմություններով հայտնի, դեռ 2023 թվականին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով կալանավորված «Տարզան» մականունով Արմեն Խալաֆյանի որդին է:
Տարզանը, ի դեպ, մինչև վերջերս տնային կալանքի մեջ էր գտնվում:
ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ երկու անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»։

Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
107Երեկ, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
211Երեկ, 16:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
217Երեկ, 15:43
Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան
231Երեկ, 15:37
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին (տեսանյութ)
282Երեկ, 15:19
Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
206Երեկ, 11:19
«Ձեր մատը մի՛ բարձրացրեք. կգոռամ ոնց հարմար ա». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
132Երեկ, 10:42
Երևանում շտապօգնության բժիշկները, ժամանելով կանչի վայր, արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը
135Երեկ, 10:18