«Այսպես Երևանում առողջ մարդ դժվար մնա». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբեմն լսում եմ մեր երկրում որոշում կայացնողներին և զարմանում…
Երևանը համառորեն շենքերից անտառի արդեն վերածել և շարունակում եք, երեք տարվա մեջ հսկայական կանաչ զանգվածից զրկեցիք մայրաքաղաքի փոքր կենտրոնը, միգուցե սա՞ է դրականորեն ազդում օդի որակի վրա։ Հարգելիներս, այսպես Երևանում առողջ մարդ դժվար մնա։
Հիմա հակագիտականն է «գիտություն».
ամեն տաս մետրին շենք ես տեղադրում,
փողոցներով հատում հասուն ծառերը՝ տասնամյակներով ոչնչացնում օդափոխության միջանցքները,
փոշու առումով՝ միջավայրի սանիտար թեղու փոխսրեն, ալբիցիա, հուդայածառ, կատալպա տնկում,
և օր ու գիշեր գովազդում, թե 60 հա կանաչ տարածք է ստեղծվել՝ «աննախադեպ և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ»…
Սա էլ չեղավ այն պնդումը, թե «2000-2022թթ. Երևանում ստեղծվել է 44 հա կանաչ տարածք», իսկ 2022-ից 2025-ը՝ պատմական 60 հա։
Օրինակ՝ ըստ Yerevan.am կայքում տեղադրված «ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» զեկույցի՝ 2004-2007 թթ. Երևանում ստեղծվել է 131 հա կանաչ տարածք, կամ 2,2 անգամ ավել, քան Տիգրան Ավինյանի կառավարման երեք տարիների ընթացքում։ Ապրեք, որ ստեղծում եք, բայց ձեզանից առաջ մարդիկ ևս աշխատել են, բավ է ստել (միգուցե ոչ միտումնավոր)»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134807.10.2026, 01:06