«Ազնվացեղ եղջերուին վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վնասը հաշվարկվում է 15 միլիոն դրամ». «Դիլիջան» ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկն զգուշացնում է. «Հարգելի՛ համայնքի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ վայրի բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուները կարող են ժամանակ առ ժամանակ հայտնվել բնակավայրերի հարակից տարածքներում կամ նույնիսկ բակերում։ Սա բնական գործընթաց է՝ կապված կենդանիների տեղաշարժի և հարմարվողականության հետ։
Մարդու ցանկացած միջամտություն կարող է վտանգ ներկայացնել թե՛ կենդանու, թե՛ մարդու համար։
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱՆՈՆՆԵՐԸ․
Մի՛ մոտեցեք եղջերուին և մի՛ փորձեք դիպչել նրան․ պահպանե՛ք անվտանգ հեռավորություն
Մի՛ կերակրեք եղջերուին․ նա ունի սննդի իր բնական աղբյուրները, իսկ մարդու կողմից կերակրումը խաթարում է նրա բնական վարքը
Խուսափե՛ք բարձր ձայներից, լուսանկարելիս կամ տեսանկարելիս մի՛ վախեցրեք կենդանուն, մի՛ կատարեք հանկարծակի շարժումներ
Երթևեկելիս եղջերու նկատելու դեպքում նվազեցրե՛ք արագությունը և ցուցաբերե՛ք առավելագույն զգուշություն՝ վթարներից խուսափելու համար
? Տեղեկացնում ենք, որ եղջերուների տեղաշարժը վերահսկվում է ռադիովզկապի միջոցով, իսկ կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո։
Եղջերու նկատելու, միջադեպի դեպքում խնդրում ենք զանգահարել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, 60 71 71 21
Ազնվացեղ եղջերուին վնասելու կամ ոչնչացնելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվում է 15 միլիոն դրամ, ինչպես նաև կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի։
Կոչ ենք անում ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և աջակցել բնության պահպանմանն ուղղված միջոցառումներին»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134807.10.2026, 01:06