Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել

Նյու Յորք քաղաքի խոշորագույն հիվանդանոցների մոտ 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել, հաղորդում է The New York Times-ը։
Աշխատակիցները բողոքում են անձնակազմի պակասի պատճառով գերծանրաբեռնվածությունից։ Նրանք պահանջում են անձնակազմի նվազագույն մակարդակ, աշխատավարձի բարձրացում՝ համապատասխան գնաճին և անվտանգության ուժեղացված միջոցառումներ։ Ցուցարարների խոսքով՝ վերջին տարիներին Նյու Յորքի հիվանդանոցներում կրակոցների և կրակոցների սպառնալիքների դեպքեր են եղել։ Որոշ բժշկական հաստատություններում բացակայում են մետաղական դետեկտորներ և այլ միջոցներ՝ հիվանդանոցներ մտնողների մոտ զենքի առկայությունն ստուգելու համար։
Հունվարի 12-ին, ժամը 6-ին սկսված գործադուլը ազդել է քաղաքի հիմնական բժշկական հաստատությունների վրա, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանի Փրեսբիթերական հիվանդանոցի, Մոնտեֆիորե բժշկական կենտրոնի, Մաունթ Սինայի գլխավոր կամպուսի և այլ հիվանդանոցների վրա։ Նահանգապետ Քեթի Հոչուլը զգուշացրել է բժշկական օգնության հասանելիության հնարավոր կրճատման մասին։
Հիվանդանոցի պաշտոնյաները նախապես պատրաստվել են բողոքի ցույցերին։ Հիվանդանոցի վարչակազմը պայմանագրեր է կնքել անձնակազմի գործակալությունների հետ՝ ժամանակավոր բուժքույրեր վարձելու համար՝ բողոքի ցույցերի ընթացքում բժշկական օգնությունը հասանելի դարձնելու համար։ Գործադուլից տուժած հիվանդանոցների հիվանդները տեղափոխվում են այլ հաստատություններ, երբեմն՝ առանց իրենց համաձայնության։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24128.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28728.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82021.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86419.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
99917.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
229816.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224416.10.2026, 20:48