«Վաշինգթոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը»․ Գարիկ Քեռյան
![]() 342 Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 02:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր գործողություններով հարցականի տակ է դնում «Արևմուտք» աշխարհաքաղաքական հասկացությունը: Մոտ մեկ դար հումանիտար և հատկապես քաղաքական գիտությունների տերմինաբանության մեջ այն ընկալվում էր որպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի տնտեսական և ռազմաքաղաքական բևեռ: ԽՍՀՄ փլուզումից հետո կիրառության մեջ մտավ Հավաքական Արևմուտք հասկացությունը, որի տակ կրկին ընկալվում է ԱՄՆ-ԵՄ աշխարհաքաղաքական բևեռը, իհարկե Կանադան ևս այստեղ է: Այս բևեռը գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, Չինաստանը և նրանց ազդեցության գոտում գտնվող պետությունները դիտում է որպես արևմտյան շահերի և ազդեցության հիմնական հակառակորդ/մրցակից/խոչընդոտ կենտրոններ: Ներկայումս Թրամփի գործողությունները կարծես թե քանդում և խարխլում են այս ճարտարապետությունը: Վաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը: Բանակցությունները Պուտինի հետ և ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ ռազմավարության վերանայումը դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում, Թրամփի իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում, ԵՄ առաջատար եռյակի (ԳՖՀ-Ֆրանսիա-Իտալիա) և նրանց միացած Մեծ Բրիտանիայի փոխհարաբերություններն արդեն դաշնակցային ձևաչափից տեղափոխվում են դեպի մրցակցային հարթություն: Գրենլանդիայի շուրջ իրադարձությունները նույնիսկ սպառնում են ՆԱՏՕ-ի միասնությանը»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Օդից բաներ է հնարում՝ Եկեղեցին քանդելու քաղաքականությունն առաջ տանելու համար»․ Դերենիկ Մալխասյան
12603:06
«Մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է»․ Ստեփան Դանիելյան
16301:06
ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
17200:42
«Միայն Նիկոլ Փաշինյանն է մտածում Էջմիածնի գանձերին տիրանալու մասին». Ոսկան Սարգսյան
20900:06
«Վախենում է, որ պարտվելու է, փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել»․ Նարեկ Կարապետյան
204Երեկ, 23:54
«Ռուբիոն չեղարկել է Մյունխենում Ուկրաինայի հարցով նախատեսված եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը». #FT
255Երեկ, 23:33
Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
146Երեկ, 23:24
ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ազատվել է պաշտոնից
196Երեկ, 23:18
