ՔՊ-ում ընտրական ցուցակի մասով նախնական որոշում կա․ «Հրապարակ»
![]() 300 Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ՔՊ ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Մեզ ասացին, որ նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձեւավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։ Ի դեպ, սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո, ինչպես հայտնի է, վարչության կազմը հինգով ավելացավ, քանի որ իշխող թիմում որոշեցին ավելացնել կանանց քվոտան: ՔՊ վարչության կազմի ընդլայնումը, սակայն, կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում: Մեզ պատմեցին, որ նորեկները հների նյարդերի վրա են ազդում․ չգիտեն՝ որտեղ են հայտնվել և ինչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, դրա պատճառվ էլ նիստերը հաճախ ձգվում են մինչև կեսգիշեր»։ |

«Օդից բաներ է հնարում՝ Եկեղեցին քանդելու քաղաքականությունն առաջ տանելու համար»․ Դերենիկ Մալխասյան
12603:06
«Մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է»․ Ստեփան Դանիելյան
16301:06
ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
17200:42
«Միայն Նիկոլ Փաշինյանն է մտածում Էջմիածնի գանձերին տիրանալու մասին». Ոսկան Սարգսյան
20900:06
«Վախենում է, որ պարտվելու է, փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել»․ Նարեկ Կարապետյան
204Երեկ, 23:54
«Ռուբիոն չեղարկել է Մյունխենում Ուկրաինայի հարցով նախատեսված եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը». #FT
255Երեկ, 23:33
Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
146Երեկ, 23:24
ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ազատվել է պաշտոնից
196Երեկ, 23:18
