Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ
![]() 144 Այսօր, 10:42 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ՝ 2026թ. փետրվարի 5-ին, հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Նա պահանջում է պաշտոնաթող նախագահից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել, գրում է «Հետք»-ը։ «29.01.2026թ-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից». սա է պահանջի բովանդակությունը։ 2026թ. հունվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ մարդկանց հիշողության մեջ բանակում տիրող ամենավատ վիճակը համընկնում է Քոչարյանի նախագահության տարիներին։ Լրագրողը մեջբերել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականը բանակում տիրող իրավիճակի մասին՝ սնունդն ու ջուրը նորմալ չէին մատակարարվում, սպաները նվաստացնում էին զինվորներին և այլն։ Ռոբերտ Քոչարյանը զարմացել է, որ լրագրողն Ալեն Սիմոնյանի ասածները լուրջ է ընդունել՝ եզրակացություններ անելու համար, քանի որ նա «ինչ ասես դուրս է տալիս»։ Ըստ Քոչարյանի՝ իր նախագահության տարիներին բանակն այն վիճակում է եղել, որ Ադրբեջանը չի համարձակվել հարձակվել։ «Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, էդ ու՜ր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Ռ. Քոչարյանը։ Հավանաբար, Ալեն Սիմոնյանն այս խոսքերն է համարում վիրավորական»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ասում են՝ անլրջացնում եք պաշտպանության ոլորտը, երբ մասնակցում եք վարչաբենդին». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
5712:00
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12911:06
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ
14410:42
«Թրամփն Իրանի նկատմամբ գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի»․ Սպիտակ տուն (տեսանյութ)
20110:20
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
25509:30
ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ»
12009:18
Ընդդիմադիր խոշոր բևեռ է ձևավորվում. «Հրապարակ»
21409:00
«Կեղծ Խաղաղության փլատակների տակ մնացին ցմահ դատապարտված հայ քաղբանտարկյալները». Արեգ Սավգուլյան
18902:00
