Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին
![]() 340 Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ., 23:54 Արցախի թեմը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին, և հրապարակել նամակի բովանդակությունը. «Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։ Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։ Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Բացի դրանից, մենք ունենք բազմաթիվ անհետ կորածներ վերջին Արցախյան պատերազմից։ Այս վճռորոշ պահին դիմում եմ Ձեզ մեծ հույսերով՝ խնդրելով Ձեր անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը երկու՝ խորապես մարդասիրական և հոգևոր նշանակության հարցերում։ I. Հայ ռազմագերիների և պատանդների վերադարձը, ինչպես նաև՝ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը II. Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության Ես վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև Ձեր բարոյական հեղինակությունը՝ որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ, ներկայացնում են բացառիկ հնարավորություն՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։ Հնարավորության դեպքում խորապես կգնահատեմ Ձեզ կամ Ձեր պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկին հանդիպելու առիթը՝ անձամբ ներկայացնելու նշված ընտանիքների, հոգևորականների և տեղական համայնքների վկայությունները, և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։ Աղոթում եմ, որ մարդու իրավունքներին, արդարության և գթասրտության սկզբունքներին Ձեր հավատարմությունը նպաստի վշտահար ընտանիքների ցավի թեթևացմանը և այն սրբազան ժառանգության պահպանմանը, որը պատկանում է ողջ քրիստոնեական համայնքին և ամբողջ մարդկությանը։ Բարձրագույն հարգանքով և օրհնությամբ՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արցախի թեմի առաջնորդ» Աղբյուրը` Արցախի թեմ |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
9303:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
12702:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
114Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
94Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
165Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
140Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
102Երեկ, 22:30
