Նուբարաշենի զորամասի զինծառայողը դաժան ծեծի հետևանքվ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում անգիտակից վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում, և նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։

«Միջադեպ՝ Մուրացանի փողոցում․ դի է հայտնաբերվել»․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
49Երեկ, 23:24
Կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ
79Երեկ, 22:48
Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
71Երեկ, 22:12
Մոսկվայում որդին սպանել է հորը
249Երեկ, 16:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
162Երեկ, 15:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
341Երեկ, 10:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
524Երեկ, 09:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
174Երեկ, 09:36