«Ես հակադաշնակցական չեմ». Հակոբ Հակոբյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել: «Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին՝ այն ուղեկցելով ատելության քարոզով... Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը նման գնահատականներ հնչեցնելու»,- հայտարարել էր Արծվիկ Մինասյանը:
Ներկայացրել էինք նաև ԿԿՀ նախագահի խոսքը, ով նշել էր, որ հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման: Մարիամ Գալստյանն ասել էր, որ անկախ հանգամանքից՝ պաշտոնատար անձը ելույթի ընթացքում ներկայանում է իր պաշտոնով, թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական բնույթի խոսքով հանդես գալը:
Քիչ առաջ ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը՝ նշելով հետևյալը. «Ես հակադաշնակցական չեմ, ես Դաշնակցության մեջ անուններ գիտեմ՝ մտավորական, պետական գործիչներ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները, և մեր պետական, հասարակագիտական, ազգային մտածողության մեջ մեծ դեր են խաղացել: Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով: Ես իրավունք ունեմ, մտավորական եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
7003:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
7502:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
7601:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
7400:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
13400:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
7200:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
7700:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
65Երեկ, 23:54