Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգել են դպրոցից տուն վերադարձող 15-ամյա աղջկան

«Շամշյան․քոմ»-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 14-ին, խմբագրություն է զանգահարել օրեր առաջ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, իրենց խոսքով, առևանգված 15-ամյա աղջկա հարազատներից մեկը և փոխանցել է աղջկա ծնողների կոչը՝ ուղղված առևանգողին և իրավապահ մարմիններին։
«Հարազատի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։
«Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,– փոխանցեց մեր զրուցակիցը։
Վերջինիս խոսքով՝ ընտանիքը տեղեկություններ ունի, որ աղջկան հնարավոր է առևանգել է Օշական գյուղի բնակիչը, սակայն աղջկա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ։
Աղջկա հարազատները հույս են հայտնում, որ ՀՀ իրավապահ մարմինները, մասնավորապես ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժինը, կուժեղացնեն որոնողական աշխատանքները և հնարավորինս կարճ ժամանակում կհայտնաբերեն անչափահասի գտնվելու վայրը՝ ապահովելով նրա անվտանգ վերադարձը ընտանիք։
Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը»,- գրել է լրատվամիջոցը։

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին (տեսանյութ)
306Երեկ, 18:25
Տորոնտոյում ուժեղ փոթորիկն ավերել է մարզադաշտը (տեսանյութ)
549Երեկ, 13:13
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սոչիի նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
364Երեկ, 11:37
Opel Zafira-ի վարորդն, ում կինն սպասում է 4-րդ երեխային, 165 կմ/ժ արագությամբ փակ ոլորանում վազանց կատարելիս է եղել. ականատես (տեսանյութ)
297Երեկ, 01:00
Ռուսաստանը հարվածել է Կիևի մոտ գտնվող՝ Coca-Cola-ի գործարանին
43203.09.2026, 23:49
220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալիս 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
21203.09.2026, 22:06
Թուրքիայում՝ արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
68003.09.2026, 16:19
Իրանը հայտնել է ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով 18 զոհի մասին
68703.09.2026, 12:30