«Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել». Մհեր Գրիգորյան
![]() 87 Այսօր, 12:24 «Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման մեջ սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, և կանոնակարգվել են դրա շրջանակում առաջացող հիմնական հարաբերությունները: Առաջին երկու տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և այժմ Կառավարության որոշման նախագծով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև նպատակ կա ծրագիրը դարձնելու մշտական»,- այս մասին Կառավարության նիստում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան փոփոխությունները: Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխությունները վերաբերում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին: «Սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկ-նախագծերի դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկի օգտին»,- նշեց Հովհաննիսյանը։ «Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել»,- արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ |

«Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիները կբարձրացնեն տարածաշրջանի կարևորությունը»․ Բոչորիշվիլի
1314:00
«Ռազմական ներկայացուցիչները առաջընթաց են գրանցել բանակցություններում»․ #CNN
6413:54
«Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»․ հարց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
5313:18
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ (տեսանյութ)
6612:36
«Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
8512:24
«Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի»․ Արմեն Պետրոսյան
7512:18
«Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ»․ Լիլյա Սիրականյան
9512:12
«Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենանք»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
7912:00
