Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»․ հարց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին

«Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»․ հարց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին
73
Այսօր, 13:18

«Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»,- այսօր Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը խուսափեց պատասխանել լրագրողի այս հարցին։

«Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես մարդու իրավունքների պաշտպան եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների»,- արձագանքեց Մանասյանը։

Անդրադառնալով հարցին՝ ո՞վ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մանասյանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, թե որպես ՄԻՊ, պիտի պատասխանեմ նման հարցերի։ Ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որն օրենքով սահմանված կարգով գրանցված է․․․ Ես այն մարդը չեմ, որը կարող է միջամտել այդ հարցերին»։

«Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»․ հարց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին