Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այլևս ասելիք չունեմ Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում»․ Սամվել Հակոբյան

«Այլևս ասելիք չունեմ Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում»․ Սամվել Հակոբյան
97
Այսօր, 20:24

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գչել է․ «Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ որոշել եմ վայր դնել Երեւանի ավագանու անդամի իմ մանդատը:
Որպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում:
Քաղաքականությունը պաշտոն չէ, այլ պատասխանատվություն։ Շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվենք մեր Հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։
Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։
Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»։

Աղբյուրը`   Սամվել Հակոբյան